Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Մալայաններ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Մալայաններ

Մալայանների ակնաբուժական հայտնի տոհմի հիմնադիրը Թբիլիսիում մեծ համբավ ունեցող ակնաբույժ, պրոֆեսոր Արտաշես Գրիգորի Մալաևն է: Մալայանների ազգատոհմի մեջ ընդգրկված են թե՛ Մալայանները, և թե՛ Մալաևները, որոնք միասին ծնունդ են տվել ակնաբույժների միանգամից մի քանի սերունդների:

Մալայանների բժշկական ընտանիքի առաջին սերնդի ներկայացուցիչը Արտաշես Մալաևն է:

«Կոչումով բժիշկ». Մալայաններ«Նա իմ պապիկի հորեղբայրն էր, ով պրոֆեսոր էր: Մալաևը Թբիլիսիում հայտնի էր, որպես բժշկական համալսարանի երկու ամբիոնների պրոֆեսոր, ղեկավարում էր ակնաբուժության ամբիոնը, ինչպես նաև «Տոպոգրաֆիկ անատոմիայի և պլաստիկ վիրաբուժության» ամբիոնի վարիչն էր: Արտաշես Մալաևը Թբիլիսիում սեփական մեծ ակնաբուժական հիվանդանոց ուներ, մասնավոր գործունեությանը զուգահեռ նաև դասավանդում էր բուհում»,- ընտանիքի պատմությունը ներկայացնում:

 

Ակնաբույժ էր նաև Արտաշես Մալաևի հորեղբորորդին՝ Անդրանիկ Մալաևը, ով աշխատում էր առաջնային բուժօղակում: Նրանք մեր բժշկական ընտանիքի առաջին սերունդն են»,-ներկայացնելով իրենց բժշկական ընտանիքի պատմությունը՝ նշում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, Երևանի Մխ. Հերացու անվան բժշկական համալսարանի «Աչքի հիվանդություններ» ամբիոնի վարիչ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը:

Պրոֆեսոր Արտաշես Մալաևը զավակներ չուներ, նրա եղբորորդին՝ Ալեքսանդր Մալաևը, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ աշխատել է Հեմհոլցի անվան գիտահետազոտական ինստիտուտում: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը, բուհի բաժնի ղեկավարն էր, Մոսկվայում ճանաչված ակնաբույժ:

«Նա և հայրս՝ Սերգեյ Վարդանի Մալայանը, ներկայացնում են բժշկական մեր ընտանիքի երկրորդ սերունդը: Քանի որ Արտաշես Գրիգորևիչը զավակներ չուներ, կարելի է ասել հայրս և Ալեքսանդր Մալաևը նրա հոգեզավակներն էին: Հորաքույրս՝ Վարվառա Մալայանը, ևս ակնաբույժ էր, նա ապրում էր Թբիլիսիում»,-պատմում է Ալեքսանդր Մալայանը:

«Կոչումով բժիշկ». ՄալայաններՍերգեյ Մալայանը ծնվել է 1923 թվականին, Թբիլիսիում: Դպրոցն ավարտելուց հետո նա ցանկանում էր դառնալ ինժեներ, սակայն հաշվի առնելով Արտաշես Մալաևի հեղինակավոր կարծիքը՝ որոշել է ընդունվել Թբիլիսիի բժշկական ինստիտուտ: Մխ. Հերացու անվան բժշկական համալսարանի թանգարանում մինչև այժմ պահպանվում են այն մեթոդները, որոնք պրոֆեսոր Մալաևի էսքիզների հիման վրա մշակել է Սերգեյ Մալայանը:

Սերգեյ Մալայանը 1953թ.-ին տեղափոխվել է Երևան և ընդունվել օրդինատուրա՝ բժշկական ինստիտուտի «Աչքի հիվանդություններ» ամբիոնում: Թեկնածուական դիսերտացիան պաշտպանել է 1958 թվականին: Նա հեղինակել է տեսողության ստուգման հայերեն աղուսյակը:

Բժիշկի մասնագիտությունն ընտրելով՝ Սերգեյ Մալայանը հրաժարվեց Թբիլիսիում մնալու գայթակղիչ հնարավորությունից և իր հորեղբայր Արտաշեսի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած կլինիկայում աշխատելուց։ Կարդալով հայաստանյան «Կոմունիստ» թերթի հայտարարությունը, որտեղ մրցույթ էր հայտարարվում ակնաբուժության գծով ասպիրանտուրա ընդունվելու համար, նա ուղևորվեց Երեւան:

«Հայրս, թեև մեծ հեռանկարներ ուներ Թբիլիսիում, բայց նախընտրեց բժշկական գործունեությունը շարունակել Երևանում: Նա, թողնելով Թիֆլիսում պապիկիս պատկանած այդ ամբողջ մասնագիտական, և նյութական ժառանգությունը, որոշեց գործել ինքնուրույն. ամեն ինչ սկսեց զրոյից: Պապիկս՝ Վարդան Մալայանը, զոհ գնաց 1937 թ. ստալինյան ռեժիմին: Բոլորը՝ այդ թվում հարազատները, ծանոթներն ու ընկերները երես էին թեքել:

 

Այդ էր պատճառը, որ 14-ամյա Սերգեյ Մալայանը սկսեց աշխատել, որպեսզի պահեր ընտանիքը: Մեր ընտանիքի խնամքը իր վրա վերցրեց պրոֆեսոր Արտաշես Մալաևը, տատիկս, հորաքույրս և հայրս փրկվեցին հենց նրա շնորհիվ: Սերգեյ Մալայանի ակնաբուժական գործունեությունը սկսեց Բայազետից, ներկայիս Կամոյի շրջանից, որտեղ նա աշխատում էր` որպես ակնաբույժ:

Այն ժամանակ Հայաստանում տարածված էր տրախոման, նա մասնակցեց այդ հիվանդության դեմ պայքարին, հետո վերադարձավ Երևան և ընդունվեց ասպիրատուրա, նա ընդամենը 30 տարեկան էր: Իհարկե, նրա առաջին ուսուցիչը Արտաշես Մալաևն էր:

Հայրս երկու-երեք տարի աշխատեց այնտեղ, զուգահեռ նաև ակնաբուժական առաջին հիվանդանոցում, որը հիմա համալսարանական կլինիկան է, որը հիմնադրվել է Նուբար փաշայի կողմից, ի հիշատակ իր կույր դստեր»,- շարունակում է պատմությունը Ալեքսանդր Մալայանը:

Աշխատելով Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտում՝ Սերգեյ Մալայանն անցել է երկար ճանապարհ՝ ուսանողից մինչև աչքի հիվանդությունների ամբիոնի ղեկավար: Մալայանը ռուս-լատինական եզակի բառարանի, հիսուն գիտական աշխատանքների, ինչպես նաև «Ֆիզիոլոգիական օպտիկայի և աչքի անատոմիա» դասագրքի հեղինակն է:

Մեծ է Սերգեյ Մալայանի ներդրումը Հայաստանում ակնաբուժության զարգացման գործում: Երևանի ակնաբուժական կենտրոնը կազմավորվել է 1978 թ. Հայաստանի գլխավոր ակնաբույժ Սերգեյ Մալայանի գլխավորությամբ` Հանրապետական տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի բազայի վրա (1952 թ.): Այդ իսկ պատճառով Ակնաբուժական Կենտրոնը 1998 թ. կրում է առաջադեմ գիտնականի և բժշկի անունը:

Այսօր Հայաստանում այն ամենախոշոր ակնաբուժական կենտրոնն է, որտեղ աշխատում են 200-ից ավելի աշխատակիցներ: Մասնագետներից շատերը որակավորվել են արտասահմանում և միջազգային արտոնագրեր ստացել:

Վերջին տասնամյակում բազմաթիվ վիրահատություններ, բուժման մեթոդներ ներդրվեցին կենտրոնում, որոնք այնպիսի խնդիրներ են լուծում, որոնց մասին 10 տարի առաջ չէին էլ կարող երազել: Ներկայումս գրեթե չկա վիրահատության այնպիսի ձև, որը չիրականացվի Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում:

Կենտրոնի շինարարությունը սկսվեց 1972թ.: Կենտրոնը կառուցվում էր կույրերի միավորման վաստակած միջոցներով։

«Հայաստանում նման մեծ, հատուկ մասնագիտացված բուժհաստատություն չկար: Կենտրոնը կառուցվել է առողջապահության նախարարության աջակցությամբ, նախագիծը հայրս էր հաստատել, 1978 թ. մարտին բացումն էր, իսկ հայրս մահացավ նույն թվականի օգոստոսին, այսինքն` նա այստեղ աշխատեց երկու-երեք ամիս: 1978 թվականի հունիսի 7-ին Մալայանը առաջին` կատարակտի վիրահատությունը կատարեց նոր շենքում»,-նշեց պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը:

«Կոչումով բժիշկ». ՄալայաններՄալայանների ակնաբուժական մեծ ընտանիքի երրորդ սերունդը Ալեքսանդր Սերգեյի Մալայանն է:

Նա ծնվել է 1948թ. հուլիսի 17-ին, Թբիլիսիում: Երևանի Պուշկինի անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ: Ալեքսանդր Մալայանը 1972-1975թթ. եղել է ՀՍՍՀ Վարդենիսի շրջանի բուժմիավորման ակնաբույժը: 1975-1977թթ. սովորել է ԵրՊԲի-ի Աչքի հիվանդությունների կլինիկական օրդինատուրայում: 1977-78թթ.-ին աշխատել է ակնաբույժ՝ Երևանի 5-րդ բուժմիավորումում: Ալեքսանդր Մալայանը 1978թ.-ից աշխատում է ԵՊԲՀ-ի «Աչքի հիվանդությունների» ամբիոնում, սկզբում որպես ասիստենտ, իսկ առայսօր պրոֆեսոր, ամբիոնի վարիչ: Ալեքսանդր Մալայանը 1982 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:

1978 թ. մինչև այսօր Ալեքսանդր Մալայանը աշխատում է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Սկզբում, որպես բաժանմունքի վարիչ, այնուհետև՝ բուժական գծով տնօրեն, իսկ այժմ՝ տնօրեն:

Ալեքսանդր Մալայանը 90-ականների սկզբին, զարկ տվեց հայ ակնաբուժության զարգացմանը` ներդնելով միջազգային նոր գիտելիքներ և փորձ հետխորհրդային Հայաստանում։ Չգնահատել և չտեսնել այս զարգացումը անհնար է։

Առաջին անգամ Հայաստանում կլինիկական պրակտիկայում նա ներդրել է հետևյալ միկրովիրաբուժական մեթոդները.

  1. Կատարակտի հեռացում արհեստական ոսպնյակի տեղադրմամբ
  2. Ֆակոէմուլսիֆիկացիա
  3. Մեծահասակների ներթափանցող եղջերաթաղանթի փոխպատվասում /կերատոպլաստիկա/:
  4. Ապակենման մարմնի փոխանակում (վիտրեկտոմիա)


1986թ.-ից ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժն է:

«Կոչումով բժիշկ». Մալայաններ1996թ.-ից Հայ-ամերիկյան ակնաբուժություն մարդասիրական ծրագրի բժշկական տնօրենն է:

Ալեքսանդր Մալայանը 2000 թ. պաշտպանել է դոկտորական թեզը՝ «ՀՀ բնակչությանը ավտոալմոտրավմատոլոգիական օգնության արդյունավետության բարձրացմանը միտված կազմակերպական միջոցառումների համալիր ծրագիր» թեմայով:

Անվանի ակնաբույժը հրատարակել է 140 հոդվածներ, մեկ մենագրության, 2 ռացիոնալիզատորական առաջարկության, 5 գյուտի, ավելի քան 35 գիտական աշխատանքի, մեթոդական ցուցումների, բազմաթիվ ուսումնական ձեռնարկների հեղինակ է:

«Ես երրորդ սերունդն եմ, ակնաբույժների մեծ ընտանիքի վեցերորդ ներկայացուցիչը: Ճակատագրից հեռու չես գնա, քանի որ մանկական տարիքից պապիկիս տանն եմ եղել՝ մասնագիտական գրականություն, բժշկական սարքավորումներ, մի խոսքով մեծացել եմ այդ մթնոլորտում: Դպրոցական տարիներին չէի ուզում բժիշկ դառնալ: Մեր դասարանում էր սովորում Վիգեն Մալխասյանը, ում հայրը հայտնի վիրաբույժ էր: Նա գնում էր հոր մոտ վիրահատության, 10-րդ դասարանում էինք, ինձ ևս տարավ իր հետ, հայրը ստամոքսի ռեզեկցիա պետք է աներ: Գնացինք, վիրահատարան, մարդ չկար, վիրաբուժական թիմն էր և մենք երկուսով, այն ժամանակ հասկացա, որ իմ ճակատագիրը դա է: Ուսումնառության առաջին տարիներին չէի կողմնորոշվում՝ ակնաբույժի, թե վիրաբույժի նեղ մասնագիտությունն ընտրեմ: Հատկապես որ հանդիպել էի փայլուն վիրաբույժների, ի դեմս Հարություն Մինասյանի, Վիգեն Մալխասյանի…Լատինական մի ասացվածք կա, թարգմանաբար կհնչի հետևյալ ձևով` «քանի դեռ մարդը աշխատում է, մտածում է, նա կգոյատևի, եթե ոչ, սկսվում է կանգ, ապա՝ հետընթաց, և կանգնել չի կարելի»: Սրանք սոսկ բառեր չեն, այդպես է, մասնագիտության ընտրության առումով: Ես հայրիկիս եմ շնորհակալ, որ դարձա բժիշկ, որովհետև գաղտնիք չէ, որ բժշկի և ուսուցչի հանդեպ թե՛ Հայաստանում, թե՛ առհասարակ աշխարհում, վերաբերմունքը մի քիչ այլ է: Բժիշկ լինելը մեծ պատասխանատվություն և մեծ պատիվ է: Ես հաճախ կրկնում եմ Հիպոկրատի խոսքերը` «Աստված տվել է մարդուն երկու ծունկ, որ առաջինը խոնարհի իր առջև, երկրորդը` բժշկի»,- ընդգծում է ակնաբույժը:

Առողջապահական համակարգում ունեցած մեծ ավանդի համար Ալեքսանդր Մալայանն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում ՝ «Մխիթար Հերացի» մեդալի:

Ալեքսանդր Մալայանը կարևորում է նաև իր աշխատանքը «Հայկական ակնաբուժական նախագծի» շրջանակում: Նա կարևորեց դեռևս երկրաշարժի տարիներին իր և Ռոջեր Հովհաննիսյանի բարեգործական համատեղ ծրագիրը, որի շնորհիվ վերականգնվեց հազարավոր մարդկանց աչքի լույսը:

«1989թ.-ին մարդասիրական կազմակերպության հրավերով մեկնեցի ԱՄՆ, փոխնախագահը հայ ակնաբույժ էր: Այնտեղ ծանոթացա Ռոջեր Հովհաննիսյանի հետ: Դժվար տարիներ էին՝ երկրաշարժ, պատերազմ: Այդ ժամանակ ստեղծված այս նախագիծը չափազանց պահանջված էր. չէինք հասցնում վիրահատել»,- պատմում է Ալեքսանդր Մալայանը:

Մալայանների բժշկական գերդաստանի չորրորդ սերնդի ներկայացուցիչը Ելենա Ալեքսանդրի Մալայանն է: Նա ղեկավարում է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «Նորագույն ախտորոշման և լազերային բուժման» բաժանմունքը:

«Ինձ մոտ երբեք կասկած չի առաջացել, թե ինչ մասնագիտություն ընտրեմ: Ինձ համար հստակ էր, որ պետք է բժիշկ դառնամ: Հենց ակնաբույժ դառնալը, թե մեկ այլ մասնագիտություն ընտրելը, միանշանակ, պայմանավորված էր միջավայրով, ընտանեկան ավանդույթներով, որովհետև առկա էր շարունակական շփում բուժաշխատողների հետ: Ցավոք, պապիկիս լավ չեմ հիշում, որովհետև փոքր էի, երբ մահացավ, բայց մայրս էլ է բժիշկ, հայրս էլ, ումից էլ ինձ է փոխանցվել ակնաբուժության հանդեպ իմ հետաքրքրությունը: Մանկուց շատ էի սիրում թեկուզ առանց հասկանալու, մասնագիտական գրքեր, նկարներ թերթել: Ինձ համար մեծ հպարտություն ու երջանկություն է իմ ծնողների գործը շարունակելը: Մեծ պատասխանատվություն է «Մալայան» ազգանունը կրելը»,-նշում է Ելենա Մալայանը:

«Կոչումով բժիշկ». ՄալայաններԵլենա Մալայանը լայն պրոֆիլի ակնային միկրովիրաբույժ է՝ տիրապետում է կատարակտի, կեռատոպլաստիկայի, կեռատոկոնուսի վիրահատական բուժման բոլոր եղանակներին: Նա մեր երկրում ռեֆրակցիոն վիրաբուժության առաջատար մասնագետներից է:

Նա առաջին անգամ Հայաստանում կիրառեց LASIK վիրաբուժական մեթոդը կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի ժամանակ: Անցած տարիների ընթացքում Ելենա Մալայանը կատարել է շուրջ 4000 ռեֆրակցիոն միջամտություններ:

«Իմ ավագ դուստրը` Զառա Մալայանը, բժիշկ չէ մասնագիտությամբ, սակայն մեծ դեր է խաղում մեր ակնաբուժական ընտանիքում: Լինելով մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի գծով իմ տեղակալը նա կարևոր աշխատանք է կատարում մեր կենտրոնի աշխատանքների առաջմղման գործում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս»,- ասում է Ալեքսանդր Մալայանը, ում գնահատմամբ` գործունեության այս տեսակն առանձնակի արդիական է մեր օրերում:

«Կոչումով բժիշկ». ՄալայաններՕտար լեզուների լավ իմացությունը, ստեղծարար միտքը և առաջատար դիրք գրավելու ձգտումը` համապատասխանում են միջազգային չափանիշներին և հնաավորություն են ընձեռում գործարար կապեր հաստատել գործընկերերի հետ, ինչպես նաև իրականացնեցնել արդյունավետ մարքեթինգ կենտրոնի համար անհրաժեշտ նոր սարքավորումներ, գործինքներ գնելու, միջազգային ծրագրերի, մասնագիտական համաժողովների մասնակցելու գործում:

Ակնաբույժների այս մեծ ընտանիքի հինգերորդ սերնդի ներկայացուցիչը Սուսաննա Նահապետյանն է՝ Ելենա Մալայանի դուստրը, ով սովորում է Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 4-րդ կուրսում:

Հինգերորդ սերնդի ներկայացուցիչներից է նաև պրոֆեսոր Մալայանի դստեր՝ Զառա Մալայանի որդին՝ Էդվարդ Բաբայանը, որը ևս բժշկական համալսարանի ուսանող է` Մալայանների բժշկական տոհմի առայժմ ամենաերիտասարդ բժիշկ-շարունակողը:

 

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ